‘Նիկոլ Փաշինյան՝ Օսկանյանին. Արդյո՞ք կոռուպցիան, որի մասին խոսում եք, հենց սա չէ ‘

839

Դուք պետական գաղտնիքների եք տիրապետել, Ձեր՝ նախարար եղած ժամանակ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից, ստեղծվել է ԼՂԻՄ-ը  Մեղրիի հետ փոխարինելու փաստաթուղթ, գրավյալ տարածքներն անվանել եք օկուպացված տարածքներ, ու մեկ էլ՝ Հանթսմանը 2 միլիոն դոլար է նվիրում. սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք կոռուպցիան հենց սա չի, որի մասին խոսում եք: Այսօր Ազգային ժողովի նիստում  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին նման հարցադրմամբ դիմեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նաև Մարտի 1-ի հետ կապված մի շարք հարցադրումներ հնչեցրեց , մասնավորապես՝  արդյոք դատապարտո՞ւմ է ոստիկանների այդ օրվա գործողություններն ու պատրա՞ստ է այդ գումարները, որպես փոխհատուցում, Մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին հանձնել:

«Եթե Ձեր քվեարկության որոշումը կախված է լինելու այդ հարցերին իմ պատասխանից, դա ինչ չի հետաքրքրում: Կարող ենք իմ սենյակում, Ձեր սենյակում նստել, խոսել այդ թեմայով: Թերություններ ունեցել եմ, սխալներ արել եմ: Մարտի մեկի իմ ելույթը մի նպատակ է հետապնդել՝ այդ 10 զոհերը կանխել: Այդ օրը երանի Դուք նույնպես պատասխանատվություն վերցնեիք: Ոչ ոք չվերցրեց, ես եմ վերցրել»,- ասաց Օսկանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ընթացքում քննարկվում է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘Լրագրողները այցելել են Էտօ՛օ-ի շքեղ բնակարան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն չի մասնակցի քառօրյայի մյուս նիստերին ‘