‘Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ-ում է ‘

929

Այսօր` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԺ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարեւոր է նաեւ արտաքին քաղաքական տեսանկյունից: Սահակյանը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ բյուջեի քննարկումները համաձայնության չհանգեցրին ‘
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողի բուժման գումարի մի մասը ՊՆ-ն արդեն փոխանցել է’