‘Նիկոլ Փաշինյանը կգլխավորի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը’

753

Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ։

Ըստ Panarmenian.net-ի, Սեպտեմբերի 14-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է կարգադրություն` խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ: Ըստ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի` Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

Խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, և ԱԺ-ի նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը:

 

Նախորդ հոդվածը‘Լիլիթ Գալստյանը կոչ է անում գործընկերներին՝ աջակցել սիրիահայությանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ամառային բիաթլոնի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը’