‘Նիկոլ Փաշինյան. Նույն հիմքերով կարելի է քրեական գործ հարուցել Աղվան Հովսեփյանի նկատմամբ (տեսանյութ)’

1089

«Ուշադիր կարդացի միջնորդագիրը ու եկա այն եզրակացության, որ եթե «Վարդան Օսկանյան» անունը փոխարինենք «Աղվան Հովսեփյան» անունով, և նշված կանխիկ գումարը փոխարինենք Volkswagen Phaeton ավտոմեքենայով, ապա բոլոր հիմնավորումներով կարելի է խոսել Ձեր դեմ քրեական գործ հարուցելու մասին: Քանի որ հայտնի է, որ մամուլում հրապարակվել են փաստեր, որ Ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշին, որի վրա Դուք փակցրել եք Գլխավոր դատախազության պետհամանիշը՝ կատարելով գործողություններ, որոնք կարող են համապատասխան հոդվածի որակավորում ստանալ»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ դատախազը խորհուրդ տվեց լինել բարեխիղճ, հարցադրումը փոխարինել հայտարարությամբ և դիմել դատաքննչական մարմնին՝ այդ հարցը քննության առարկա դարձնելու համար:

«Նախ, ես իմ քաղաքացիական պարտքը կատարելու շրջանակներում ամեն ինչ կանեմ, որպեսզի Դուք պաշտոնանկ արվեք՝ նախաքննությանը չխոչընդոտելու համար», — արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ միջնորդագրում նշված չէ նաև, թե ո՞վ է արդյոք այդ «ուրիշը», որի դրամական միջոցները յուրացվել են, և չկա որևէ տեղեկություն տուժողի դիրքորոշման մասին:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ դատախազն ասաց, թե միջնորդագրի մեջ նշված չեն տուժող կողմը ու նրա կողմից ներկայացված բողոքն ու պահանջները, սակայն դատախազությունը իրականում պաշտպանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը, թեև վերջինս որևէ բողոք չի ներկայացրել, հաղորդում է ԱԺ-ում գտնվող iLur.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ iLur.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ԱԺ-ում Աղվան Հովսեփյանն ընթերցեց ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Pussy Riot-ի վերաքննիչ բողոքի լսումը’
Հաջորդ հոդվածը‘Բահրեյնում խիստ պատժի են ենթարկվել ծեծված ցուցարարներին օգնություն ցուցաբերած բժիշկները’