‘Նինո Կատամաձեն ակումբային համերգ կունենա Երևանում’

1043

Վրացի հանրահայտ երգչուհի Նինո Կատամաձեի և Insight խմբի երկու համերգները տեղի կունենա մարտի 9-ին և 10-ին Երևանի «Յանս» երաժշտական ակումբում: Համերգների շրջանակներում կկայանա նաև երաժիշտների նոր` Green ձայնասկավառակի շնարհանդեսը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «Յանս» ակումբից, համերգային ծրագիրը կտևի մոտ երկու ժամ` հնարավորություն ընձեռելով երաժշտասերներին վայելել Նինո Կատամաձեի և Insight խմբի կատարումները: Նախքան երևանյան համերգը Կատամաձեն համերգ կունենա նաև Վրաստանում: Երևանյան համերգի տոմսի արժեքը 25 000 դրամ է:

Երաժշտագետների գնահատմամբ` այն երաժշտությունը, որը ներկայացնում են Կատամաձեն և Insight-ը ստիպում են մտածել մարդկային կյանքի հավերժության մասին: Նրանց մատուցած երաժշտությունը լուրջ արվեստ գնահատողների համար է:

Ջազային հանրահայտ երգչուհին ծնվել է 1972 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Բեմում է չորս տարեկանից: 1990 թվականին ընդունվել է Բաթումի երաժշտական ինստիտուտ և նույն թվականից հանդես է եկել տարբեր սիրողական բեմերում: 1994 թվականին երգչուհին հիմնում է հատուկ հիմնադրամ, որի աշխատանքներն ուղղված են հաշմանդամ և սոցիալապես անապահով արտիստների աջակցությանը: Իր մասնագիտական գործունեությունը Կատամաձեն սկսել է 2000 թվականին, երբ սկիզբ դրվեց իր և Insight խմբի հիմնադիր Գոչա Կաչեիշվիլիի համագործակցությունը: Կատամաձեն խմբի հետ համատեղ թողարկել է 7 երաժշտական ալբոմ: Insight-ի կամում են խմբի հիմնադիր և կիթառահար Գոչա Կաչեիշվիլին, բաս կիթառահար Ուչա Գուգունավան, փողայի գործիքներ նվագող Դավիդ Աբլուաձեն: Կատամաձեն Երևանում համերգ էր ունեցել 2008 թվականին «Հայկական ջազ 70» նախագծի շրջանակներում, ինչպես նաև 2011 թվականի մարտին:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 26-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Սումգայիթ. Ջարդերից 25 տարի անց’