‘
Երեքշաբթի օրը Նիսի մզկիթում տեղի է ունեցել հուլիսի 14-ի ահաբեկչության հետևանքով զոհված, ծագումով թունիսցի երեք մուսուլմանների՝ Ֆրանսիայի քաղաքացիների հոգեհանգստի արարողությունը:
Ընդհանուր առմամբ, իսլամական ուսմունքի տարածքային խորհրդի տվյալներով, արյունալի հարձակման 84 զոհերից առնվազն 30-ը մուսուլմաններ են եղել:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկրում գործող արտակարգ դրությունը երկարացնել ևս կես տարով:
Անցած կիրակի մայրաքաղաքի տարածքում ձերբակալվել է տաքսու մի վարորդ, որը, հնարավոր է, նոր ահաբեկչական գործողություն է նախապատրաստելիս եղել: Նրան կանգնեցրել են երթևեկության կանոնները խախտելու համար, և խուզարկության ժամանակ նրա հեռախոսում հայտնաբերվել են ԻՊ-ի գործունեությանը վերաբերող լուսանկարներ և այլ նյոթեր, իսկ վարորդի բնակարանի խուզարկության ժամանակ գտել են դինամիտի չորս պայթագլանիկ, պայթուցիկներ, ինչպես նաև՝ գողացված վկայականներ: Փոխանցում է euronews-ը:
‘