‘«Նիցայի» մարզիչը կգլխավորի «Բորուսիան»’

1589

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի ֆրանսիական «Նիցայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը, հաղորդում է Kicker-ը: Կողմերն արդեն հասել են համաձայնության: Ֆավրի պայմանագիրը «Նիցայի» հետ նախատեսված էր մինչեւ 2019 թվականը: Գերմանական ակումբը ստիպված կլինի վճարել 5 միլիոն եվրոյի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը հեռացել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: 59-ամյա շվեյցարացի Ֆավրի գլխավորությամբ «Նիցան» Ֆրանսիայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’