Ֆրանսիական «Նիցան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց շվեյցարացի Լյուսիեն Ֆավրին, հաղորդում է L’Equipe-ը։
Որոշումն ընդունվել է Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում երրորդ լիգայի «Լե-Պյուի» թիմին 0:1 հաշվով պարտվելուց հետո։
65-ամյա մասնագետն անցած ամռանը փոխարինել էր ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին, որը գլխավորում է ՊՍԺ-ն։
Ֆրանսիայի առաջնության 17 տուրից հետո «Նիցան» 21 միավորով 11-րդն է։