Նիքի Հեյլին Գազայում անգործության համար մեղադրում է տարածաշրջանի երկրներին

476

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, որ հավակնում է 2024 թ․ նախագահական ընտրություններում հանդես գալ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, մերձավորարևելյան մի քանի երկրների մեղադրել է նրա համար, որ նրանք չեն ցանկանում օգնել կարգավորելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

«Բոլորը Իսրայելի և ԱՄՆ-ի վրա են բարդում պատասխանատվությունը՝ ինչ-որ բան անելու և Գազայի բնակչությանն օգնելու համար։ Որտե՞ղ է Եգիպտոսը։ Որտե՞ղ է Կատարը։ Որտե՞ղ է Թուրքիան։ Որտե՞ղ է Իրանը։ Որտե՞ղ են բոլոր «համասամետ» երկրները, որոնք պնդում են, որ իրենք անտարբեր չեն։ Ինչո՞ւ նրանք չեն կասեցնում ՀԱՄԱՍ-ին։ Ինչո՞ւ են հանդուրժում այդ դաժանությունը։ Եկեք նրանց վրա դնենք պատասխանատվությունը, այլ ոչ թե Իսրայելի»,- ասել է քաղաքական գործիչը Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպմանը։

Հեյլին համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի Իսրայելին տրամադրել «այն ամենը, ինչ նրան հարկավոր է, և այն ժամանակ, երբ նրան պետք է»։ «Իմ ընդդիմախոսներն ասում են, որ դա Իսրայելի խնդիրն է։ Ո՛չ, դա նաև մեր խնդիրն է, որովհետև այդ օրը (հոկտեմբերի 7-ին) սպանվել է 33 ամերիկացի, որովհետև մինչ մենք հիմա զրուցում ենք, ամերիկացիներին պատանդ են պահում։ Իսրայելը ահաբեկչության դեմ հաղթանակի հարցում նիզակի սայրին է։ Ոչ թե Իսրայելն է զգում ԱՄՆ-ի կարիքը, այլ ԱՄՆ-ին է պետք Իսրայելը»,- նշել է նա։

Նախորդ հոդվածըՀարավկորեական կղզիների բնակիչները տարհանվում են
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի հետախուզության ենթադրությունը Կիմ Չեն Ինի ժառանգորդի մասին