‘Նկարիչ Այ Վեյվեյը պաշտպանում է ներգաղթյալներին Դանիայում’

1011

Նկարիչ Այ Վեյվեյը յուրովի է պատասխանել Դանիայի իշխանություններին, որոնք որոշել են խուզարկել ներգաղթյալներին և բռնագանձել նրանց մոտ եղած փողն ու արժեքավոր իրերը:

Նշանավոր չինացին հայտարարել է, որ փակում է իր ցուցահանդեսը Կոպենհագենում՝ ի նշան բողոքի խորհրդարանի ընդունած որոշման դեմ:

Ցուցասրահի սեփականատերը պաշտպանել է նկարչի որոշումը՝ դանիական իշխանությունների որոշումն անվանելով «անմարդկային»:

Դանիայի խորհրդարանն այս շաբաթ հավանության է արժանացրել այն օրինագիծը, որը թույլ է տալիս միգրանտներից բռնագանձել 1340 եվրոն գերազանցող արժեքավոր իրերը: Դանիայի կառավարության կարծիքով՝ անարդարացի է, որ ինքը վճարի փախստականի կարգավիճակ հայցողների կեցության և սնունդի ծախսերը, եթե նրանք ի վիճակի են ինքնուրույն հոգալ դրանք: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘2 տարի առաջ այս օրը. Ոստիկանները ուժ կիրառեցին բանակում զոհված զինվորների մայրերի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘3 տարի առաջ այս օրը. Եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես’