‘
Յուրաքանչյուր տարի մարտի վերջին Նյու Յորքը դառնում է ԱՄՆ ավտո-մայրաքաղաքը: Այստեղ տեղի է ունենում ամենամյա նյույորքյան ավտոսրահը, որը ավտոարտադրության՝ ԱՄՆ-ում ամենասիրված ցուցադրությունն է: Forbes ամսագիրը կազմել է այս տարի ներկայացված ամենաուշագրավ մեքենաների տասնյակը:
1. Նյույորքյան ավտոսրահի ամենաքննարկվող նորամուծություններից է հանրահայտ Jeep Cherokee-ի նոր սերունդը: Ավտոսիրողների ուշադրությունն առաջին հերթին գրավել է ամենագնացի արտաքին հարդարանքը:
2. Կորեական ավտոարդադրող Kia-ն ներկայացել է Soul նոր սերնդի ամենագնացներով:
3. Նյույորքյան ավտոսրահի ամենաազդեցիկ շնորհանդեսը Range Rover Sport-ի նորացված տարբերակի ցուցադրությունն է եղել:
4. Ամերիկյան հռչակավոր սպորտային մեքենա Chevrolet Camaro-ն ավտոսրահում ներկայացրել է իր հանրահայտ մոդելի մի ամբողջ նորացված ընտանիք:
5. Honda ընկերությունը ներկայացել է Odyssey մինիվենի նորացված մոդելով: Հետաքրքիր է, որ մեծ ուշադրության են արժանացել ոչ թե մեքենայի տեխնիկական բնութագրերը, այլ բեռնախցում տեղադրված փոշեկուլը:
6. General Motors ընկերությունը պաշտոնապես ցուցադրել է Cadillac CTS սեդանի երրորդ սերունդը: Լյուքսային նորամուծությունը այս դասակարգի ամենաթեթև մոդելն է:
7. Նյույորքյան ավտոսրահի մեկ այլ ուշագրավ նորամուծությունն է դարձել Toyota Highlander նորացված ամենագնացը: Մեքենայի նոր տարբերակն ավելի մեծ է չափսերով, ինչի շնորհիվ նստարանների 3-րդ շարքն ունի:
8. Ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ ճապոնական Nissan-ը ներկայացրել է հիբրիդային Pathfinder մեքենան: Հետաքրքրական է, որ արտաճանապարհային մեքենայի վերջին սերունդը ներկայացվել էր հանրությանը առավելագույնը մեկ տարի առաջ:
9. Dodge Durango նույնպես մեծ ուշադրության է արժանացել ավտոսրահում: Նորացված մեքենան մինչև 8 ուղևորի հնարավորություն ունի, որոնց ճանապարհորդությունն ավելի հարմարավետ դարձնելու համար մեքենան մեծ էկրանով մուլտիմեդիա համակարգ կունենա:
10. Acura MDX-ի ներկայացրած նոր մոդելում մեծացել է անիվների հատվածը, ինչի շնորհիվ ուղևորների ոտքերի տարածքն ավելի ազատ կլինի:
‘