‘«Նյուքասլը» հաղթեց «Չելսի»-ին (տեսանյութ)’

865

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր «Նյուքասլին»:

Հանդիպումից առաջ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել էր, որ «Սենթ-Ջեյմս Պարկում» միշտ էր դժվար է խաղալ: Պորտուգալացի մասնագետը չսխալվեց, «Նյուքասլը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց` վերջ դնելով «Չելսիի»` 23 խաղից բաղկացած անպարտելության շարքին:

Հանդիպման հաշիվը բացվեց 57-րդ րոպեին. դաշտի տերերին առաջ մղեց Պապիս Դեմբա Սիսսեն: 78-րդ րոպեին Սիսսեն երկրորդ անգամ գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը: 81-րդ րոպեին «Նյուքասլի» կազմում կարմիր քարտ ստացավ Սթիվեն Թեյլորը, և հյուրերը խաղի ընթացքը բեկելու հնարավորություն ստացան: 84-րդ րոպեին Դիդյե Դրոգբան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «ազնվականները» չկարողացան ավելին անել` չօգնեց անգամ գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնի` հիմնական ժամանակին ավելացրած 6 րոպեն: 

Այս պարտությոնից հետո «Չելսին» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 36 միավոր, իսկ «Նյուքասլն» ունի 23 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը:

 

ՆՅՈՒՔԱՍԼՉԵԼՍԻ

2-1 (0-0)

MC

 

1-0՝ Պապիս Դեմբա Սիսե 57՛, 2-0՝ Պապիս Դեմբա Սիսե 78՛, 2-1՝ Դիդյե Դրոգբա 83՛

 

ՆՅՈՒՔԱՍԼ. 21.Ռոբ Էլիոթ (31.Ջակ Էլնուիկ, 46), 2.Ֆաբրիցիո Կոլոչինի, 22.Դերիլ Յանմատ, 27.Սթիվեն Թեյլոր, 36.Պոլ Դամետ, 7.Մուսա Սիսոկո, 14.Ջեկ Կոլբեկ, 20.Ռեմի Կաբելյա (9.Պապիս Դեմբա Սիսե, 53), 24.Շեյկ Տյոտե, 17.Այոսե, 28.Սեմի Ամեոբի (6.Մայքլ Ուիլիամսոն, 83)

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա (3.Ֆիլիպե Լուիս, 67), 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (14.Անդրե Շյուրլե, 61), 10.Էդեն Ազար, 12.Ջոն Օբի Միկել, 22.Վիլիան (11.Դիդյե Դրոգբա, 67), 19.Դիեգո Կոստա

 

Զգուշացում՝ Մուսա Սիսոկո 48՛ (Ն), Սթիվեն Թեյլոր 56՛ (Ն), Շեյկ Տյոտե 74՛ (Ն), Անդրե Շյուրլե 64՛ (Չ), Սեսկ Ֆաբրեգաս 79՛ (Չ), Դիեգո Կոստա 80՛ (Չ)
Հեռացում՝ Սթիվեն Թեյլոր 81՛ (Ն)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

34

ԳՆԴԱԿԻ %

66

9 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

26 (8)

8

ՏՈՒԳԱՆՔ

6

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

10

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքներն են Ստավրոպոլը, Ուլյանովսկը և Բելգորոդը’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» հաղթեց «Էլչեին». մադրիդցիները երկրորդ հորիզոնականում են (տեսանյութ) ‘