‘
«Նյուքասլի» 2 ֆուտբոլիստներ բախվել են Լոդնոնի «Չելսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրի հանդիպման նախախաղային մարզմանը:
Daily Mail-ի համաձայն՝ անգլիացի պաշտպան Ջամալ Լասելը եւ շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիչին վիճել են մարզման ժամանակ, իսկ հանդերձարանում գործը հասել է բռունցքներին: Նրանց բաժանել են ակումբակիցները: Վերջում 2 խաղացողները բարիշել են ու իրար ձեռք սեղմել:
‘