‘«Նյուքասլ»-ը սգում է ավիավթարում զոհված երկրպագուների մահը ‘

742

 Անգլիական «Նյուքասլ» ակումբի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել, որը վերաբերում է այն նվիրյալ երկու երկրպագուներին, որոնք գտնվում էին  վթարի ենթարկված ինքնաթիռում: Մալազիական ավիաուղների ինքնաթիռը, որը թռչում էր Ամստերդամ-Կուլա Լումպուր երթուղով, վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին:  Ինքնաթիռի 280 ուղևորից և անձնակազմի 15 անդամներից  ոչ մեկին չի հաջողվել փրկվել:

«Երկու երկրպագուներն էլ մասնակցում էին մեր ակումբի բոլոր արտագնա խաղերին, հետևում էին ոչ միայն առաջին թիմի խաղերին, այլև պահեստային և ակադեմիայի խաղացողների առաջխաղացումներին:  Ջոնը մեր երկրպագուն էր, նշանակալի դեմք տրիբունաներում, ով գրեթե կես դար բաց չի թողել ոչ մի հանդիպում: Լիամը շատ ֆանատների էր հայտնի, նա աշխատում էր երկրպագուների ավտոբուսներում, որոնք մեկնում էին դիտելու արտագնա խաղերը: Նրա ներկայությունը ոգևորիչ էր և կորով էր հաղորդում բոլորին»,-ասվում «Նյուքասլ»-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ԱԳՆ. «Բոինգի» «սև արկղերը» պետք է մնան Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ի 1005 բնակիչներ ստորագրել են Լևոն Հայրապետյանին անհապաղ արձակելու դիմումի ներքո’