‘«Նյուքասլ»-ի դեմ խաղում Կոստան խաղադաշտ դուրս կգա պաշտպանիչ դիմակով’

1053

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի` «Նյուքասլ»-ի դեմ խաղում հանդես կգա պաշտպանիչ դիմակով, տեղեկացնում է Goal-ը:

Այս մասին հաղորդել է «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը: Հարձակվողը թիմի վերջին մարզման ընթացքում կոտրել է քիթը:

«Կոստան թիմի մարզման ընթացքում քթի կոտրվածք է ստացել: Նա խաղադաշտ դուրս կգա պաշտպանիչ դիմակով: «Չելսի»-ն Զորոյի ակումբն է դարձել»,- հայտարարել է Հիդինկը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պաշտպանիչ դիմակով խաղադաշտ են դուրս եկել նաև Սեսար Ասպիլիկուետան և Նեմանյա Մատիչը:

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կասանո. «Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Սքոուլզը թիմում լարված մթնոլորտ է ստեղծում»’