‘Նյու-Հեմփշիրի նախնական ընտրություններում առաջատարներն են Թրամփը և Սանդերսը’

1427

Նյու-Հեմփշիր նահանգում հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը և դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հաղթում են Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների նախնական ընտրություններում: Այդ մասին հաղորդել են ամերիկյան հեռուստաալիքները՝ ներկայացնելով նախնական ընտրություններում ձայների հաշվարկի տվյալները:

Քվեաթերթիկների 4 տոկոսի հաշվարկից հետո Թրամփը հավաքել է ձայների 33 %-ը՝ իր մերձակա մրցակցից՝ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիչից առաջ անցնելով գրեթե երկու անգամ: Ջեբ Բուշն զբաղեցնում է երրորդ տեղը՝ քվեների 11,9 %-ով:

Դեմոկրատ Բեռնի Սանդերսը հավաքել է 53,3 տոկոս, մինչդեռ նրա գլխավոր մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ստացել է ձայների 44,6 %-ը: Քլինթոնն արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել է Սանդերսին: Իր հերթին՝ Դոնալդ Թրամփը նույնպես շնորհավորել է Բեռնի Սանդերսին, սակայն հայտարարել է, որ նրան թույլ չի տա դառնալ ԱՄՆ նախագահ: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը միակողմանի բաց է’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել բանակի գլխավոր շտաբի ղեկավարը’