‘
Նյու Յորքի դաշնային դատախազությունը Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Սաիպովին մեղադրանք է ներկայացրել ութ հոգու սպանության և ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելու համար:
Հոկտեմբերի 31-ին Սաիպովը հաշմանդամի սայլակով ներկայացել է Մանհեթընի դաշնային դատարան, որտեղ և նրան մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալը չի խնդրել գրավի դիմաց ազատ արձակել իրեն, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատարանում ներկա եղած աղբյուրին:
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Սաիպովը հրաժարվել է ինքն իր դեմ ցուցմունք տալուց և խոստովանել է, որ ոգեշնչվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչությունից և ցանկացել է հնարավորինս շատ մարդ սպանել Նյու Յորքում: Վկաների խոսքով՝ Սաիպովը հայտարարել է, որ գոհ է իր արածից:
Փոխանցում է BBC-ն:
‘