‘Նյու Յորքի բորսան կվաճառվի 8,2 միլիարդ դոլարով ‘

598

Նյու Յորքի ֆենդային բորսայի (NYSE) սեփականատեր ընկերությունը կվաճառվի մրցակից ICE ընկերությանը 8,2 միլիարդ դոլարով, հայտնում է BBC-ն:

Այդպիսով, ամերիկյան կապիտալիզմի 220-ամյա խորհրդանիշը կանցնի ընդամենը 12 տարի առաջ հիմնված ընկերությանը:

Բորսայի սեփականատեր NYSE Euronext-ի եւ IntercontinentalExchange-ի միջեւ գործարքը ավարտին կհասցվի 2013-ի երկրորդ կիսամյակին: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում Պուտին ասուլիսից հետո լրատվամիջոց են փակել’
Հաջորդ հոդվածը‘Սոմալիի ափերին նավի խորտակման հետեւանքով 55 մարդ է զոհվել ‘