‘Նյու Յորքի մետրոյում սատկած շնաձուկ են հայտնաբերել’

811

Նյու Յորքի մետրոյի վագոններից մեկում ուղևորները սատկած շնաձուկ են հայտնաբերել: Ոմանց սկզբում թվացել է, թե 1,2 մ երկարություն ունեցող գիշատիչն ընդամենը խաղալիք է: «Բայց հետո տեսա ատամներն ու հասկացա, որ դա այդպես չէ»,- ասել է վագոնի ուղևորներից մեկը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ մարդիկ շտապել են դուրս գալ վագոնից, քանի որ սատկած շնաձուկը գարշահոտ է արձակել: Մետրոյի ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն պատկերացնում՝ ինչպես է գիշատիչը հայտնվել մետրոյի վագոնում:

Մի քանի ժամ անց մետրոյի շնաձուկն արդեն համացանցի թիվ մեկ թեման էր: Շնաձկան լուսանկարների վրա, որն արել էին ուղևորները, համացանցի  օգտատերերն ավելացնում էին սեփական դետալները՝ ծխախոտ էին խոթում շնաձկան բերանը, «ձեռքը» տալիս մետրոյի տոմս կամ կոկա-կոլայի շիշ և այլն:

Օգոստոսի սկզբից ի վեր՝ սա արդեն ԱՄՆ-ում հասարակական վայրերում սատկած շնաձուկ գտնելու երկրորդ դեպքն է: Մեկ շաբաթ առաջ մեկուկես մետրանոց շնաձկան դիակ էր հայտնաբերվել Մասաչուսեթս նահանգի Նանթաքեթ կղզու սրճարաններից մեկի մուտքի առջև: Սրճարանի տերերը դա կատակի տեղ էին ընդունել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘«Սթարը» սնանկ ճանաչվեց. Ընկերության պարտքը չափվում է միլիոններով ‘