Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը նկարիչ Արխիպ Կուինջիին ուկրաինացի է ճանաչել։
Այդ մասին վկայում է թանգարանի կայքում տեղադրված տեղեկատվությունը։
Կուինջիի «Կարմիր մայրամուտ Դնեպրի վրա» կտավի մակագրության մեջ նկարչի ազգությունը նշված է ուկրաինացի, մինչդեռ համակարգչային էջի հունվարի 6-ի պահպանված պատճենում գրված է, որ Կուինջին ռուս է։
Արխիպ Կուինջին ծնվել է Մարիուպոլում։ Նա սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։
Կուինջին բնանկարի գեղանկարչության վարպետ է։
Փոխանցում է tass.ru-ն։