‘Նյու Յորքի օդանավակայանում օդանավը բախվել է Թրամփի ինքնաթիռին’

1493

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր օդանավը բախվել է մեկ այլ ինքնաթիռի Նյու Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանում, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան, երբ Bombardier Global Express երկշարժիչ օդանավը շարժվել է դեպի կայանատեղի և կպել է կայանած Boeing 757-ին, որով Թրամփը  ճամփորդում էր ընտրարշավի ժամանակ: Bombardier Global Express-ում անձնակազմի երեք անդամ է եղել, ոչ ոք չի տուժել:

Նյու Յորք և Նյու Ջերսի օդանավակայանների վարչությունը հաղորդել է, որ միջադեպը ոչ մի կերպ չի ազդել օդանավակայանի աշխատանքների վրա: Ինքնաթիռների վնասվածքների բնույթի մասին ոչինչ չի հաղորդվում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Էքստրասենսների ճակատամարտեր» հաղորդման նախկին մասնակիցը բացահայտում է’
Հաջորդ հոդվածը‘Երկրի երկրորդ դեմքը առաջարկում է ձևացնել, թե Արցախի հարց չկա. Մուսինյան’