‘Նյու Յորքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Պուտինի դեմ’

825

Կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, Նյու Յորքում«Ազատության երթ՝ դեպի Ռուսաստանի հյուպատոսություն» ընդհանուր կարգախոսով մի շարք ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանի ներխուժման Ղրիմ:

Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ հավաքված ցուցարարները մեկուկես ժամ վանկարկել են տարբեր կարգախոսներ, երգել ուկարինական երգեր և ծածանել դեղնակապույտ դրոշակներ: Ուկրաիներեն, ռուսերեն և անգլերեն ցուցապաստառները ազդարարել են՝ «Ձեռքերդ հեռու Ուկրաինայից», «Ռուսաստա՛ն, դեպի Մայդան», «Պուտինը Ռուսաստանը չէ», «Պուտինը ֆաշիստ է», «Յանիկը փախավ Ռուսաստան, ո՞ւր է փախչելու Պուտինը», «Այսօր բոլորս ուկրաիանցի ենք» և այլն:

Ցուցարարներից՝ մոսկավացի փաստաբան Բորիս Կուզնեցովը, որը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում, ասում է. «Ես ամաչում եմ իմ երկրի համար, որի քաղաքացին եմ: Բայց ախր  Ռուսաստանը չի իրականացնում այդ ագրեսիան Ուկրաինայի հանդեպ, դա իրականացնում են Պուտինը և իր բանդան»:

Իսկ հայտնի այլախոհ գեներալ Պյոտր Գրիգորենկոյի որդու՝ իրավապաշտպան Անդրեյ Գրիգորենկոյի կարծիքով՝ «Կարելի է մի բան հաստատ ասել. երեք օր առաջ թաղվեց ուկրաինացի և ռուս ժողովուրդների բարեկամությունը»: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ծաղկաձորում կայացավ Համահայկական խաղերի փակման արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հրդեհներ խոտածածկ տարածքներում’