‘Նյու Յորքում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով’

1205

2015 թվականի մարտի 13-15-ը Նյու Յորքում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային եռօրյա խորհրդաժողով:

Ինչպես հաղորդում է Armenian Weekly-ն, «Պատասխանատվություն 2015» (Responsibility 2015) խորագրով միջոցառումը կազմակերպել է ՀՅԴ արևելյան թևի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հանձնաժողովը: 

Խորհրդաժողովում ելույթ կունենան աշխարհի առաջատար  պատմաբաններ, քաղաքական և մշակութային գործիչներ: Միջոցառման մասնակիցները կքննարկեն վնասի փոխհատուցման հարցեր, Ցեղասպանության թեմային նվիրված հետազոտություններ: Խորհրդաժողովի շրջանակում կընթանա նաև լուսանկարների և արվեստի գործերի ցուցահանդես: 

Նախորդ հոդվածը‘Օբամա. Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների համար’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի արբանյակային լուսանկարները վկայում են, որ ռուսաստանյան զորքերը Ուկրաինայի տարածքում են’