‘Նյու Յորքում կարանտինի է կանգնեցվել Դուբայից ժամանած ինքնաթիռը’

2279

Դուբայից Նյու Յորք ժամանած ինքնաթիռը կարանտինի է կանգնեցվել: Թռիչքի ընթացքում ուղևորների ինքնազգացողությունը վատացել է:

Emirates ավիաընկերության A380 ինքնաթիռը, 500 ուղևորներով, սեպտեմբերի 5-ին վայրէջք է կատարել Ջոն Քենեդու անվան օդանավակայանում, առավոտյան ժամը 9-ին: Ինքնաթիռին մոտեցել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի աշխատակիցներ և ոստիկաններ:

Ինչպես հաղորդել է CBS New York-ը, թռիչքի ընթացքում առնվազն 100 մարդ վատ է զգացել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցների պնդմամբ՝ գանգատվողների թվում եղել են նաև անձնակազմի անդամներ:

Ուղևորները ենթարկվել են բուժզննման: Թերթի աղբյուրը հաղորդել է, որ իշխանություններն այս միջադեպում անվտանգության սպառնալիք կամ ահաբեկչության նշաններ չեն դիտարկում:

Emirats-ի գլխամասային գրասենյակում ամերիկյան իշխանություններին հայտնել են, որ վատ ինքնազգացողության պատճառը կարող է լինել սննդային թունավորումը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ծերացող Ճապոնիան ուզում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը’
Հաջորդ հոդվածը‘Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները եւս վճռաբեկ բողոք են ներկայացրել’