‘
Նյու Յորքում սկսվում են դատական լսումները, որոնց ընթացքում մեղադրյալների աթոռներին կհայտնվեն երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Հարավային Ամերիկայից. Բրազիլական կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ժոզե Մարիա Մարինը, ինչպես նաև Մանուել Բուրգան և Խուան Անխել Նապուտը։ Բոլոր երեք պաշտոնյաները մեղադրվում են խարդախության և կոռուպցիայի մեջ։
ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով ընդհանուր առմամբ 42 կասկածյալ է եղել։ Նրանցից 24-ն ընդունել են իրենց մեղքը և սկսել են համագործակցել հետաքննության հետ։ Սակայն վերոհիշյալ երեք պաշտոնյաները հրաժարվել են ընդունել իրենց մասնակցությունը կոռուպցիոն գործերում։ Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
‘