‘Նյու Յորքում տեղադրվել է ամանորյա գլխավոր եղևնին’

21

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում՝  Նյու Յորքի  Ռոկֆելեր-Պլազա  հրապարակի կենտրոնում,  տեղադրվել է ամանորյա գլխավոր եղևնին:  24,3մ  բարձրությամբ  80-ամյա ծառը երկարաքարշ բեռնատարի միջոցով Նյու Յորք է բերվել Մաունթ-Օլիվ փոքրիկ քաղաքից,  հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Երկու շաբաթվա ընթացքում եղևնին կձևավորվի բազմապիսի զարդարանքներով, որից հետո տոնական ծառի գագաթին կտեղադրվի հատուկ Նյու Յորքի համար «Սվարովսկի» ընկերության պատրաստած 2,9  մետրանոց բյուրեղապատ աստղը:

Այս տարի եղևնու լուսավորության հանդիսավոր  արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Իսկ տոնական օրերի ամփոփումը կանցկացվի 2013 թ. հունվարի 7-ին:  Ակնկալվում է,  որ  Ամանորին Ռոկֆելեր-Պլազան  մի քանի միլիոն այցելու կընդունի:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում անհայտ կորել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան միջոցներ կձեռնարկի՝ Գազայի ուղղությամբ Իսրայելի հարվածները դադարեցնելու համար’