‘«Նյու Յուրք Կոսմոսը» հայտարարել է Ռաուլի հետ պայմանագիր ստորագրելու մասին’

777

«Նյու Յորք  Կոսմոս» ակումբն արդեն հաստատել է, որ Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Ռաուլ Գոնսալես Բլանկոն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և կմասնակցի NASL–ի 2015թ. մրցաշրջանին: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:

Ռաուլը նաև որպես տեխնիկական խորհրդատու կաշխատի ակումբի մանկապատանեկան ակադեմիայում, որը սկսելու է գործել 2015 թվականից: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Ռաուլը լիարժեք կաշխատի ակադեմիայում: 

«Ֆուտբոլային աշխարհում բոլորը գիտեն «Կոսմոսի» անունը շնորհիվ այն լեգենդար ֆուտբոլիստների, ովքեր հանդես են եկել այստեղ նախկինում»,- ասել է Ռաուլը: «Նրանք նպաստել են Ամերիկայում ֆուտբոլի հաստատմանը, և ինձ համար մեծ պատիվ է հետևել նրանց ուղուն: Ինձ դուր են գալիս ակումբի հայացքները և շատ ուրախ եմ, որ դրա մի մասնիկն եմ դարձել»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Կոսմոսում» ժամանակին խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պելեն, Ֆրանց Բեկենբաուերն ու Լուիս Ալբերտոն:

Նշենք, որ «Նյու Յուրք Կոսմոսում» է հանդես գալիս նաև 24-ամյա հայ ֆուտբոլիստ Հակոբ Չիրիշյանը: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Չափազանցության ու կեղծիքի կործանարար հետևանքները’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի, Նեյմարի և Մասկերանոյի առանձնահատուկ բասկետբոլը (տեսանյութ)’