‘
Նշանակվել են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ապրիլի 21-ին կայանալիք պատասխան հանդիպումների մրցավարները:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը կսպասարկի նորվեգիական անձնակազմը` Սվեյն Մոենի գլխավորությամբ: «Բավարիա»-«Պորտու» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մարտին Աթկինսոնը:
Մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն Փարիզում 3:1 հաշվով առավելության է հասել ՊՍԺ-ի նկատմամբ, իսկ «Պորտու»-ն նմանատիպ հաշվով սեփական հարկի տակ հաղթել է «Բավարիա»-ին:
‘