‘Նշանակվել է Վրաստանի քաղբանտարկյալների ազատ արձակման օրը ‘

635

Վրաստանում 190 բանտարկյալներ ներում կստանան, հայտարարել է պատիժների իրականացման և իրավաբանական աջակցության հարցերով նախարար Սոզար Սուբարին: «Չափազանց կարևոր փաստ է տեղի ունեցել. Վրաստանը ճանաչել է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ինը հիշատակված է մի շարք միջազգային զեկույցներում», — ասել է Սուբարին: Հունվարի 13-ին առավոտյան ժամը 10-ին Վրաստանում մեկ ժամով կբացվեն բոլոր բանտերի դռները և 190 բանտարկյալներ ազատ կարձակվեն: Մնացած քաղբանտարկյալների ազատ արձակման համար երկու շաբաթ ժամկետ է նշանակվել՝ գործերը դատարան վերադարձնելու և վերանայելու համար:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Սերգեյ Փարաջանովի արձանի բացման ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Պերես. Առանց ԱՄՆ-ի Իսրայելը կուլ կգնա թշնամիներին ‘