Երևանի «Նոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Կառլոս Ինարեխոսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
39-ամյա մասնագետն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան և Ուկրաինան ներկայացնող ակումբներում:
Կառլոս Ինարեխոսի նախորդ թիմը եղել է Իրանի «Նասայի Մազանդարանը»:
Հիշեցնենք, որ «Նոայի» և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել էր և կողմերը որոշել էին չերկարաձգել համագործակցությունը:
