Նոբելյան մրցանակակիր․ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի ակտիվների օգտագործումը աղետալի կլինի

256

Ռուսաստանյան սառեցված ակտիվների օգտագործումն ԱՄՆ-ի կողմից՝ Ուկրաինային աջակցելու նպատակով, «կարող է կատակլիզմի հետանքներ ունենալ ներկայիս համակարգի վրա, որտեղ գերիշխում է դոլարը», և մարդկանց ստիպել, որ իրենց խնայողությունները պահեն մեկ այլ արժույթով։

«Ի՞նչ ազդանշան է տրվում տասնյակ երկրների, որոնք, Ռուսաստանի պես, այդ թվում, ի վերջո, նաև Յոթի երկրները, անվտանգության նկատառումներով իրենց խնայողությունները պահում են դոլարով և դրանք վստահաբար հանձնում են քեռի Սեմի հուսալի ձեռքը»,- ասել է նա։

Այսպիսի կարծիք է հայտնել էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Եյլի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Շիլլերը։

«Ես չեմ կարող ինքս ինձ համոզել, որ դա ճիշտ ճանապարհ է։ ․․․ Բացի այդ, դա Ռուսաստանի առաջնորդի համար կհաստատի այն, որ Ուկրաինայում «պրոքսի պատերազմ» է տեղի ունենում, և դա տարօրինակորեն կարող է շրջվել Ամերիկայի և ողջ Արևմուտքի դեմ»,- ասել է Շիլլերը La Repubblica թերթին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը«Միլանը» կհրավիրի Անտոնիո Կոնտեին
Հաջորդ հոդվածըԽան Յունիսի համար մղվող մարտերը կտևեն մի քանի ամիս