‘Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ դեմ են արտահայտվել Եվրամիությանը Խաղաղության մրցանակ հանձնելուն ‘

690

Նոբելյան Խաղաղության մրցանակի երեք դափնեկիրներ, այդ թվում՝ 1984 թ. մրցանակակիր, ՀԱՀ –ից առաջին սևամորթ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, այսօր  դեմ են արտահայտվել Նոբելյան կոմիտեի այն որոշմանը, որով վերջինս Խաղաղության մրցանակը հանձնել է Եվրամիությանը: «Ակնհայտ է, որ ԵՄ-ն խաղաղության այն մարտիկը չէ, ում նկատի ուներ Ալֆրեդ Նոբելն իր կտակում»,- ասվում է նամակում, որի տակ, բացի Տուտուից, դրված են նաև  1976 թ. մրցանակակիր Մայրիդ Մագուայրի (Հյուսիսային Իռլանդիա) և 1980 թ. դափնեկիր Ադոլֆո Պերես Էսքիվելի (Արգենտինա) ստորագրությունները: Դափնեկիրները պահանջել են ԵՄ-ին չվճարել 1,2 միլիոն դոլար պարգևավճարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին 2012 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եվրամիությանը՝ ավելի քան 60 տարիների ընթացքում Եվրոպայում հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործելու համար:

Դեկտեմբերին մրցանակը շնորհելու արարողությանն ակնկալվում է եվրոպական 18 առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը: Վեց երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հրաժարվել են մասնակցել մրցանակի հանձնման արարողությանը:

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդինյո. Հաջորդ փուլ դուրս կգան «Շախտյորն» ու «Յուվենտուսը»’
Հաջորդ հոդվածը‘«Մահվան տեսիլ» կինոդրաման` Եղիշե Չարենցի մասին (դիտել ֆիլմը)’