‘
«Радио Спорт»-ի գլխավոր խմբագիր եւ «НТВ-Плюс»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը «Ֆուտբոլի ժամը» հաղորդման եթերում նշել է, որ «Անժին» մեծ գումարներ է առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար (նախքան ֆուտբոլիստի՝ «Բորուսիա» տեղափոխվելը): «Անժին» առաջարկ է արել Մխիթարյանին: Այդ առաջարկն, իրոք, խելահեղ էր: Իսկ Մխիթարյանի համար առաջին տեղում ֆուտբոլն է: Դրա համար էլ նա ընտրեց բարձրակարգ առաջնությունում հանդես գալու տարբերակը,-նշել է Առուստամյանը:
‘