‘Նոյեմբերին 546 հեռախոսազանգ՝ առողջապահության նախարարության «թեժ գծին» ‘

954

2012 թվականի նոյեմբերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա գործող «թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունը ստացել է 546 հեռախոսազանգ, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Զանգերի գերակշիռ մասը` 179, եղել է տեղեկատվական բնույթի:

Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են`

                • հիվանդանոցային բուժօգնություն` 40, որից 17-ը՝ դժգոհություններ՝ կապված պետական պատվերի սահմանափակման հետ, 8-ը` ցուցաբերված վերաբերմունքից, 5-ը` գումարային, 3-ը` բուժօգնության որակի, 3-ը` գործող կարգի, 4-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

                • առաջնային բուժօգնություն` 18, որից 1-ը` գումարային, 4-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված, 3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 10-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

                • ծննդօգնության վերաբերյալ` 4, որից 1-ը` վճարովի այցելությունների, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, 1-ը` կազմակերպչական բնույթի, 1-ը բուժօգնության որակի վերաբերյալ,

                • երեխաներին վերաբերող հարցեր` 16, այդ թվում 4-ը` 0-7 տարեկան երեխաների հավաստագրի առկայության պարագայում գումարի հետ կապված բողոք, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից դժգոհություն, 1-ը՝ պետական պատվերի սահմանափակման, 3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 7-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

                • դեղորայք` 11, որից 7-ը` դեղերի անկանոն մատակարարման վերաբերյալ, 2-ը` դեղերի բաշխման գործող կարգից, 2 բողոք դեղերի գներից,

                • այլ` 3:

                Գրանցված բոլոր հեռախոսազանգերի մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, և խնդիրները համապատասխան լուծումներ են ստացել, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպիններում փոթորիկն արդեն տասնյակ մարդկանց կյանք է խլել’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանի առաջին հաղթանակը’