‘Նոյեմբերի 18-22-ն NASDAQ OMX Armenia բորսայում արտարժութային գործարքները աճել են ավելի քան 8 անգամ ‘

768

Նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.9 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 11.8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 55.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 23.2%): Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97.5 մլն ԱՄՆ դոլար 404.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 7.9%), և վաճառվել 103.2 ԱՄՆ դոլար 405.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 4.1%): Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8.9 մլն EUR, 543.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 50.8%), և վաճառվել է 12.5 մլն EUR, 547.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 16.8%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 824.4 մլն ռուբլի, 12.26 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 8.5%), և վաճառվել է 96.6 մլն ռուբլի, 12.43 դրամ ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 32.5%):

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 18.9 մլն դոլար (շաբաթվա աճը` ավելի քան 8 անգամ), 405.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է նոյեմբերի 19-ին և 22-ին, համապատասխանաբար կազմելով` 5 մլն դոլար և 6.7 մլն դոլար:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը’