‘Նոյեմբերի 21-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ ‘

810

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կհավիրվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Իբրահիմովիչը կունգ-ֆուի վարպետ է’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն խմբակցության ողջ կազմով միացավ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը ‘