‘Նոյեմբերի 24-ին Փաշինյանը հրավիրում է երթի’

1770

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին Երեւանում հրավիրում է մեծ երթի: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Նա ներկայացրել է երթի ճանապարհը. այն կմեկնարկի ժամը 10:00-ին՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:

«Երթը լինելու է անսովոր` մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք  հեղափոխության օրերին: Այսինքն` սկսելու ենք Նոր Նորքից և Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով ենք անցնելու: Փորձելու ենք լինել  վարչական շրջանների մեծ մասում: Հույս ունեմ, որ այդ օրը լավ կքայլենք: Ի վերջո՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և նշանավորելու ու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ազդարարելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

 

Նախորդ հոդվածը‘Լոպետեգին կարող է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Բիյագովը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նոր ներկայացուցիչ’