‘Նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.23 դրամ/դոլար’

527

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 20 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.350 մլն դոլար (1.355 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.23 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.20 կետով ցածր է նոյեմբերի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.10 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 404.25  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404.20 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404.20  դրամ/դոլար, առավելագույն գինը` 404.30 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 610.774 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.68 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ընդլայնում է ավիափոխադրողների հետ համագործակցությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ռազմաբազայի զորավարժարանները մաքրվեցին պայթյունավտանգ առարկաներից’