‘Նոյեմբերի 25-ին բորսայում վաճառվել է 4.400 մլն դոլար՝ 435.09 դրամ միջին փոխարժեքով’

1034

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում այսօր կայացած սակարկությունների ընթացքում այսօր 34 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.400 մլն դոլար (3.220 մլրդ դրամ), 435.09 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 տոկոսային կետով բարձր է նախորդ`  նոյեմբերի 24-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Նշենք, որ երեկ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում 88 լոտ խմբաքանակով վաճառվել էր 31.190 մլն դոլար (13.567 մլրդ դրամ), 435.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 435.05, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 435.25 դրամ/դոլար:

Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 435.25  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 435.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 435.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 435.25 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 723.938 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 435.09 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ՄԱՁԻԱՀ բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան այցելել է Հայաստան (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հետևել է խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման գործողությանը’