‘Նոյեմբերի 26-ին բորսայում վաճառվել է 2.300 մլն դոլար՝ 434 դրամ միջին փոխարժեքով ‘

1070

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 13 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.300 մլն դոլար (998.200 մլրդ դրամ), 434.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 տոկոսային կետով բարձր է նախորդ` նոյեմբերի 25-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: 

Նշենք, որ երեկ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում 34 լոտ խմբաքանակով վաճառվել էր 4.400 մլն դոլար (3.220 մլրդ դրամ), 435.09 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 432.50, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 434.00 դրամ/դոլար:

Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 434.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 434.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 434.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 434.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 726.238 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 434.00 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են լավագույնները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը բանակցում է ՌԴ-ի հետ «Վերին Լարս» անցակետում Հայաստանի բեռնափոխադրողների համար առանձին թերմինալ ստեղծելու համար’