‘Նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404 դրամ/դոլար’

805

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 53 լոտ խմբաքանակով վաճառվել է 6.950 մլն.դոլար (2.808 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.06 կետով ցածր է նոյեմբերի 25-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 404  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404  դրամ/դոլար, առավելագույն գինը` 404 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 617.724 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Որոտանի ՀԷԿ-ի գույքը կվաճառվի ամերիկացիներին’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ սարկավագ Մանուկյան. Ինձ այսպիսի հայրենիք պետք չէ ‘