‘
Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի՝ հավաքականից հեռանալու որոշումը:
Ավելի վաղ Օզիլը, ով Թուրքիայի նախագահ Էրողանի հետ նկար էր հրապարակել, մեղադրել էր Գերմանիայի ֆուտբոլային միությանը ռասիզմի մեջ:
«Եթե Օզիլը և հավաքականի մյուս ֆուտբոլիստները հաջող հանդես գային ԱԱ-2018-ում, մենք այսօր այս խնդիրը չէինք ունենա: Դա Օզիլի որոշումն է: Բոլորս էլ ունենում ենք մեր անձնական պատճառները ինչ-որ բաներ անելու կամ չանելու համար: Մենք ըմբռնումով ենք մոտենում Մեսութի ընտրությանը: Սա առաջին դեպքը չէ, երբ խաղացողը անհաջող առաջնությունից հետո ավարտում է կարիերան հավաքականում»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
‘