‘
«Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը սպասվածից ավելի երկար ժամանակ կվերականգնվի վնասվածքից:
«Վիրահատությունը ոտնաթաթի հետ կապված խնդրի պատճառով է եղել: Վերականգնումը կարող է մինչև կես տարի տևել», — 31-ամյա խաղացողի խոսքերն է փոխանցում Die Welt-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին մի քանի ամիս բաց կթողնի:
‘