‘Նոյեր. «Արդեն իսկ հպարտ եմ, որ «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում եմ»’

563

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ շատ ուրախ է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում հայտնվելու համար:

«Ոսկե գնդակ 2014» մրցանակի համար Նոյերը պայքարում է Լիոնել Մեսսիի և Քրիստիանո Ռոնալդուի հետ: Հաղթողի անունը պարզ է դառնալու հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

«Արդեն իսկ հպարտ եմ, որ «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում եմ: Իմ մրցակիցները համաշխարհային բրենդեր են, և դա, հնարավոր է, նրանց առավելություն է տալիս»,-ասել է Նոյերը «Suddeutsche Zeitung»-ին տված հարցազրույցում

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Դատավոր Խաչատուր Խաչատրյանը բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից’