‘Նոյեր. «Վերջին տարիներին մեր հակամարտությունը գերմանական ֆուտբոլի գլխավոր իրադարձությունն է»’

880

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը անդրադարձել է Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսիայի հետ խաղից ունեցած ակնկալիքներից: Հանդիպումը կայանալու է Դորտմունդում, ապրիլի 4-ին` մեկնարկը` Երևանի ժամանակով 20:30-ին:

«Մենք պայքարելու ենք լավագույնների դեմ: Դորտմունդի խաղերը միշտ նման եզրափակիչների: Բոլորս անհամբերությամբ ենք սպասում այս խաղին, Դորտմունդի մարզադաշտում միշտ յուրահատուկ մթնոլորտ է:

Վերջին տարիներին մեր հակամարտությունը գերմանական ֆուտբոլի գլխավոր իրադարձությունն է: Կարծում եմ` տնային խաղում դորտմունդցիները պաշտպանողական ոճով հանդես չեն գա»,-Նոյերի խոսքը մեջբերել է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ այժմ «Բավարիան» 64 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 33 միավորով 10-րդն է:

Նախորդ հոդվածը‘Երկրի ամենատարեց բնակչուհին Օբամային հրավիրել է իր ծննդյան տոնակատարությանը’
Հաջորդ հոդվածը‘Կարլոս. «Քրիստիանոն երջանիկ է «Ռեալում», և կարծում եմ, որ այնտեղից կհեռանա միայն պայմանագրի ավարտից հետո»’