‘«Նոու Կամպ» մարզադաշտում ռեկորդային թվով հանդիսատես է գրանցվել’

657

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռայո Վալեկանո»(6:1) խաղին «Նոու Կամպ» ստադիոնում ներկա են եղել շուրջ 87 հազար հանդիսականներ:

Առայժմ այս ցուցանիշը լավագույնն է ընթացիկ մրցաշրջանում: Նման արդյունք գրանցվել է գլխավորապես այն պատճառով, որ խաղը մեկնարկել է Իսպանիայի ժամանակով 12:00-ին եւ ստադիոնում բազմաթիվ երեխաներ են ներկա եղել:

Համեմատության համար գործող չեմպիոն «Ատլետիկոյի» հետ առաջնության շրջանակներում տեղի ունեցած կարեւորագույն խաղին ներկա են գտնվել շուրջ 80 հազար երկրպագուներ:

Այնուամենայնիվ, սպասվում է, որ մարտի 22-ին «Ռեալի» հետ խաղին ստադիոնը լինելու է լեփ-լեցուն: «Նոու Կամպը» տեղավորում է 99 787 հանդիսական:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն վերջին 8 խաղից 4-ում դարպասին հարված չի կատարել’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Յուրչենկո. «Ես խնդրել եմ այդ հարցը հետաձգել մինչև ամառ»’