‘Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն(տեսանյութ)’

974

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ խաղում առավելության հասավ երկրորդ ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ:

2 ժամ, 52 րոպե տևած պայքարում սերբ թենիսիստը հաղթեց 6:1, 7:5, 7:6 (7:3) հաշվով և կարիերայում 6-րդ դարձավ այս մրցաշարի չեմպիոն: Նովակ Ջոկովիչի ակտիվում 7 էյս գրանցվեց, 3 կրկնակի սխալ, նա իրացրեց 12 հնարավոր բրեյք-փոյնթից 5-ը և իր մատուցմամբ 2 գեյմ պարտվեց:

Նշենք նաև, որ սա Նովակ Ջոկովիչի՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 11-րդ տիտղոսն է: «Մեծ Սաղավարտի» 14 տիտղոս ունի Ռաֆայել Նադալը, 17՝ Ռոջեր Ֆեդերերը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մա՛րդ եղեք՝ Հարութին բուժեք’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը` Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան մրցաշարի հաղթող’