Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկավ աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 64-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 7:6 (7:5) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։
Աշխարհի 5-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ, աշխարհի 18-րդ ռակետ Դենիս Շապովալովը, որը երկրորդ շրջանում 6:4, 6:3 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինին։
Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։