‘Նովակ Ջոկովիչը հանցագործության մեջ է մեղադրել Սերբիա – Խորվաթիա դիմակայության կազմակերպիչներին’

718

Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը հանցագործության մեջ է մեղադրել Դևիսի Գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք Սերբիա – Խորվաթիա դիմակայության կազմակերպիչներին:

Ինչպես հայտնում է dpa-international.com-ը, Ջոկովիչի կասկածի առարկա է դարձել այն փաստը, որ Կրալևո քաղաքում կայանալիք հակամարտությանն ականատես լինելու համար հարյուրավոր երկրպագուներ ամբողջ գիշեր հերթ են կանգնել տոմսարկղերի մոտ, իսկ 3000 հանդիսական տեղավորող մարզադաշտի համար վաճառվել է միայն 50 տոմս: Տոմսերի վաճառք չի կատարվել նաև ինտերնետով:

«Անկնհայտ է, որ ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, և նա անպայման պետք է պատժի ենթարկվի: Ես հիասթաված եմ. տոմսերը չեն կարող 13 րոպեում անհետանալ: Արդյունքում բոլոր տոմսերը վաճառվել են, չնայած վաճառքը չի էլ սկսվել: Ինձ դա շատ է տխրեցրել, որովհետև մենք Կրալևոն ընտրել էինք, որպեսզի թենիսը մատուցեինք ժողովրդին»,- հայտարարել է Ջոկովիչը:

Միաժամանակ, նշվում է, որ ոստիկանությունը սկսել է այդ գործով հետաննքություն անցկացնել և արդեն հարցաքննել է խաղի կազմակերպիչներից մեկին:

Նշենք, որ Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչի Սերբիա – Խորվաթիա դիմակայությունը կմեկնարկի մարտի 6-ին:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. « Հա, մեկ էլ կնոջս հետ մի բաժակ շամպայն եմ խմել»’
Հաջորդ հոդվածը‘ Մեսսին վերջին 7 տարիներին «Բարսայում» 38 գոլից ավելի է խփում’