‘
«Australian Open»-ի վեցակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը նշել է մրցաշարի ֆավորիտներին:
«Ֆավորիտները Նադալն ու Ֆեդերերն են: Հաշվի առնելով, թե ինչպիսի տարի են նրանք անցկացրել, ինչպես նաև նրանց եզրափակիչն Ավստրալիայում:
Սակայն այս հարցը դեռևս բաց է մնում: Նիկ Կիրյոսը հիանալի մարզավիճակում է գտնվում: Նա տնային մրցաշարի ֆավորիտն է: Ավստրալացիներն այստեղ միշտ հիանալի աջակցություն ունեն:
Ես, իհարկե, կփորձեմ շտկել իմ սխալները «Australian Open»-ի մեկնարկից առաջ: Հուսով եմ, որ պատրաստ կլինեմ հարյուր տոկոսով»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում «Tennis World USA»-ն:
‘